Մամուլ

Հետախուզում է հայտարարվել ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղայի նկատմամբ

Հետախուզում է հայտարարվել ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղայի նկատմամբ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ, 27-ամյա Շանթ Բագրատյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր օր-ի 243 հոդվածի 1-ին մասի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը) հատկանիշով:

Շ. Բագրատյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան է:

sergey bagratyan

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 18-ին Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ավագ քննիչը որպես խափանման միջոց ստորագրութուն չհեռանալու մասին որոշում էր կայացրել Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի 27-ամյա տղայի՝ Շանթ Բագրատյանի նկատմամբ:

Կիսվել էջում