Մամուլ

Հանկարծամահ է եղել ցմահ ազատազրկման դատապարտված և վաղաժամկետ ազատ արձակված Ստեփան Գրիգորյանը

Հանկարծամահ է եղել ցմահ ազատազրկման դատապարտված և վաղաժամկետ ազատ արձակված Ստեփան Գրիգորյանը

Երեկ՝ մարտի 29-ին, հանկարծամահ է եղել Ստեփան Գրիգորյանը։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գրիգորյանի ընկերը՝ Արա Հովհաննիսյանը: Մահվան պատճառը կաթվածն է եղել:

Հիշեցնենք՝ Ստեփան Գրիգորյանը մահապատժի էր դատապարտվել 1996 թվականին՝ սպանությանը մասնակից լինելու համար, իսկ 2003 թվականի օգոստոսի 1-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկման:

stepan grigoryan

2020 թվականի ապրիլի 29-ին 25 տարի անազատության մեջ գտնվելուց հետո նա վաղաժամկետ ազատ էր արձակվել։

Ստեփան Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ մարտի 31-ին, Թբիլիսյան խճուղի 29/10 հասցեից:

Կիսվել էջում