Մամուլ

Հայտնի է, թե ինչ են պայմանավորվել ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ–ի փոխվարչապետները Մոսկվայում

Հայտնի է, թե ինչ են պայմանավորվել ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ–ի փոխվարչապետները Մոսկվայում

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներն այսօր Մոսկվայում անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը: Հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Նիստի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումից բխող համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը:

erkatgic

Կողմերը պայմանավորվել են ստեղծել հետևյալ փորձագիտական ենթախմբերը՝

– երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների գծով,

– փոխադրումների ապահովման հարցերով, այդ թվում ՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և վերահսկողության այլ ձևեր։

Բացի այդ, կողմերը պայմանավորվել են մինչև 2021 թվականի փետրվարի 2-ն ավարտել փորձագիտական ենթախմբերի ձևավորումը և մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը անցկացնել դրանց առաջին նիստերը:

Եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ նիստը որոշվել է անցկացնել Մոսկվայում։ Համանախագահները հանդիպման օրը կհամաձայնեցնեն աշխատանքային կարգով:

Կիսվել նյութով