Շոու-բիզնես

Հայտնի է դերասան Լևոն Տեր-Պետրոսյանի մահվան պատճառը

Այսօր հայտնի դարձավ, որ կյանքից հեռացել է դերասան Լևոն Տեր Պետրոսյանը։ Դերասանը «Demq Show»-ի հայտնի հումորիստներից էր և նախագծի հիմնադիրներից մեկը։

Դերասանի մտերիմ ընկերներից՝ Դավիթ Թովմասյան-ը, «The Armenian Report»-ին հայտնել է նրա մահվան պատճառը։

Պարզվել է, որ 2025 թվականի օգոստոսի վերջին Լևոնի մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղի 4-րդ փուլ, որը արդեն տարածվել էր նաև լյարդի վրա։ Չնայած ծանր ախտորոշմանը՝ Լևոնը երբեք չի հանձնվել։

Նա փորձել է բուժման բոլոր հնարավոր տարբերակները և, ի վերջո, վերադարձել Հայաստան՝ բուժումը շարունակելու համար, երբ Միացյալ Նահանգներում այլևս այլընտրանք չի եղել։

Նույնիսկ այդ ամենից հետո նրա ոգին չի կոտրվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ում կյանքից անժամանակ հեռացել է դերասան Լևոն Տեր- Պետրոսյանը։ Այդ մասին քիչ առաջ իր սոցիալական էջերում հայտնել է Հհ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա համատեղ լուսանկար է հրապարակել և գրել.

«Մի ընկեր էլ գնաց, Լևոն ջան…»։

Կիսվեք ձեր էջում