Աշխարհ

Հայտնի է՝ ինչ են քննարկել Ալիևն ու Էրդողանը

Հայտնի է՝ ինչ են քննարկել Ալիևն ու Էրդողանը

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիա է այցելել։ Ստամբուլում կայացել է նրա և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առանձնազրույցը։

Հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն, Ալիևն ու Էրդողանը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հեռանկարներն ու նշված ոլորտներում համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր։

Նաև Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Քիչ առաջ ավարտվեց Ալիևի այցը Թուրքիա:

Կիսվել էջում