ԱշխարհՄամուլ

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործիչները. ովքե՞ր են նրանք

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործիչները. ովքե՞ր են նրանք

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործիչներ․ Թաներ Աքչամ, Ռագըփ Զարաքօլու, Ալի Բայրամօղլու, Օրհան Փամուկ, Էլիֆ Շաֆաք, Հասան Ջեմալ: Գիտնական, հրատարակիչ, քաղաքական մեկնաբան, գրող…: Նրանց միավորում է ազգությունը և նախնական քաղաքացիությունը՝ թուրքեր, Թուրքիա: Բայց՝ ոչ միայն…

Արմենիա-sputnik-ը գրում է․ Վերը նշվածները նոր ժամանակների թուրք գործիչներ են, որոնք ոչ միայն գիտեն, թե ինչ է կատարվել 1915-ին ու հաջորդող շրջանում, այլև ուղղակիորեն ճանաչել կամ ընդունել են Հայոց ցեղասպանության փաստը: Հարկավ, տարբեր են նրանց պատմությունները, տարբեր են իրողությունն ընդունելու և հրապարակավ արտահայտելու շարժառիթները:

Բայց բոլորի դեպքում հաստատուն է այն, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրանց նույնիսկ ոչ ուղղակի արտահայտությանը հաջորդել են Թուրքիայի իշխանությունների նախաձեռնած քաղաքական ու դատական հետապնդումները:

Թաներ Աքչամ

թուրք գործիչներ

Առաջին թուրք գիտնականներից մեկը, Հայաստանում ու հայության շրջանում թերևս ամենից հայտնի թուրք գիտնականը, որ ոչ միայն ճանաչել, այլև արդեն տասնամյակներ շարունակ ուսումնասիրել է Հայոց ցեղասպանությունը, հանդես եկել աշխատություններով, դասախոսություններով: Նա հրապարակավ արտահայտել է իր տեսակետները:

Թաներ Աքչամը դեռ երիտասարդ տարիներին է «ճաշակել» թուրքական պետության մամլիչը, որպես ուսանողական թերթի խմբագիր, դատապարտվել է 10 տարվա բանտարկության, բայց փախել է, հայտնվել Գերմանիայում, որտեղ էլ 1988-ից սկսել է հետաքրքրվել Հայոց ցեղասպանության հարցերով, ինչը վերաճել է համակարգված ուսումնասիրության՝ արտահայտվելով դոկտորական թեզով և այլ գիտական աշխատություններով:

Թուրք պրոֆեսորը երկար տարիներ է, ինչ հաստատվել է Միացյալ Նահանգներում, որտեղ դասավանդում է տարբեր համալսարաններում:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թաներ Աքչամի հայտարարություններն ու գնահատականները, բնականաբար, շատ-շատ են: Բայց այստեղ կմեջբերենք ֆրանսիական «Լը Մոնդին» (Le Monde) 2012-ին տված հարցազրույցում ասած այս միտքը. «Միջազգային հանրությունը պետք է ուղղակի հասկանա, որ անհնար է Ցեղասպանության հարցում փոխել Թուրքիայի դիրքորոշումը միայն ներքին ներուժի հաշվին:

Մարդիկ պետք է հասկանան, որ Թուրքիայի քաղաքականությունը ուղղակի ժխտողական քաղաքականություն չէ: Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքիայում ինդուստրիա է:

Իշխանության բոլոր գերագույն ճյուղերը զբաղված են Ցեղասպանության փաստերի դեմ պայքարով: Դուք բախվում եք ոչ թե ժխտման քաղաքականության հետ, այլ ռևիզիոնիստական ռեժիմի»:

Ռագըփ Զարաքօլու

թուրք գործիչներ

Թաներ Աքչամի նշած ռևիզիոնիստական ռեժիմի հետ ուղղակիորեն բախված Ռագըփ Զարաքօլուն իրավապաշտպան է և հրատարակիչ, ում դեմ մեկ անգամ չէ, որ թուրքական իշխանությունները քրեական հետապնդում են նախաձեռնել՝ մեղադրելով անգամ ահաբեկչական քրդական կազմակերպության հետ կապի մեջ:

Թեպետ, հասկանալի է, որ հրատարակիչը թուրքական իշխանությունների ռեպրեսիոն թիրախում հայտնվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ունեցած դիրքորոշման, նաև Հայոց ցեղասպանության մասին գրքեր հրատարակելու համարձակություն ունենալու պատճառով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով