ԱշխարհՄամուլ

Հայերը հասան իրենց նպատակին. CNN-ը ռեպորտաժ կպատրաստի

Հայերը հասան իրենց նպատակին. CNN-ը ռեպորտաժ կպատրաստի

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հայերի բողոքի ակցիան տվեց իր արդյունքը: Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը խոստացել է ռեպորտաժ պատրաստել Ադրբեջանի ագրեսիայի և Արցախում տիրող իրավիճակի մասին:

Ինպես տեղեկացրել էինք, երեկ ամերիկաբնակ հայեր բողոքի ակցիա էին կազմակերպել Լոս Անջելեսում և ի նշան բողոքի մեքենաներով փակել էին Հոլիվուդի գլխավոր ճանապարհները: Հայերը Հովիվուդում փակել են 101-րդ մայրուղին և պահանջել լուսաբանել արցախյան ռազմաճակատում ծավալվող իրադարձությունները։

Ակցիայի շրջանակներում մասնակիցները նաև երթով անցել են խոշոր լրատվական ծառայությունների շենքերով՝ պահանջելով լուսաբանել արցախյան ռազմաճակատում ծավալվող իրադարձությունները:

Կիսվել էջում