Մամուլ

Հայաստան վերադարձած 5 գերիները հարցաքննվում են

Հայաստան վերադարձած 5 գերիները հարցաքննվում են

Նախօրեին Հայաստան վերադարձած հինգ գերիներն այսօր՝ սեպտեմբերի 9–ին, հարցաքննվում են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, որից հետո պետք է նրանց կարգավիճակը հստակեցվի։ Տեղեկությունը Bavnews.am-ին հաստատեց Քննչական կոմիտեի  մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։ 

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 8–ին հայկական կողմին է վերադարձրել հինգ հայ ռազմագերիների։

hay geriner jamanum

Ըստ ՔԿ մամուլի քարտուղարի՝ ռազմագերիներից չորսը գերեվարվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ Խծաբերդում, իսկ մյուսը՝ 2021-ի նոյեմբերի 16-ին, ՀՀ արեւելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության հետեւանքով։

Նշենք, որ գերիների վերադարձը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին։

Պաշտպանության նախարարությունից ասացին, որ հայ գերիները գիշերը 1 անց կեսի մոտակայքում են հասել Երևան, և անմիջապես այցելել Զինվորական կենտրոնական հոսպիտալ, որտեղ բժշկական հետազոտություն են անցել, խնդիրներ չեն հայտնաբերվել նրանց մոտ, որից հետո դուրս են եկել։

Կիսվել նյութով