Մամուլ

Հայաստանում նոր ատոմակայան կկառուցվի․ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են այդ հարցը

Հայաստանում նոր ատոմակայան կկառուցվի․ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են այդ հարցը

Ընթանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցը։

«Ես ուզում եմ այսօր քննարկել ձեզ հետ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցը»,- ասել է Փաշինյանը հանդիպման ժամանակ։

pashinyan putin

Նշենք նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրադրության նորմալացումը Ղարաբաղում հանդիսանում է ամենի արդիական եւ ամենասուր խնդիրը։

«Անխոս, մենք ունենք խոսելիք եւ երկկողմ հարաբերությունների կառուցման հետ կապված, եւ բնականաբար ամենից արդիական եւ սուր խնդրի՝ այն է՝ Ղարաբաղում եւ նրա շուրջ իրադրության կայունացման հետ կապված»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Կիսվել էջում