Մամուլ

Հայաստանում մի քանի «օրենքով գողեր ու քրեական հեղինակություններ» արտագաղթում են. ոստիկանությունը նրանց դեմ պայման է դրել

Հայաստանում մի քանի «օրենքով գողեր ու քրեական հեղինակություններ» արտագաղթում են. ոստիկանությունը նրանց դեմ պայման է դրել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ արդեն 2 օր է, Հայաստանում՝ քրեական աշխարհում, աժիոտաժ է սկսվել։

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակում օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից իրականացված օպերացիայի արդյունքում օրենքով գողերը, քրեական հեղինակություններն ու քրեական ենթամշակույթ կրող անձինք ճամպրուկային իրավիճակում են հայտնվել։

օրենքով գողեր

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանությունում նրանց հասկացրել են՝ եթե շարունակելու եք զարկ տալ քրեական ենթամշակույթին, ապա դուք Հայաստանում անելիք չունեք։ Ու հիմա մեծ թվով քրեական հեղինակություններ, կարծես, բռնում են արտագաղթի ճամփան։

Նրանք պատրաստվում են առաջիկա օրերին լքել Հայաստանը, հակառակ դեպքում կհայտնվեն խորհրդային ժամանակների հայտնի սիրված ֆիլմի հերոսների կերպարում, երբ Վիսոցկին ասում էր «Вор должен сидеть в тюрьме»։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները մայրաքաղաքում իրականացրել էին հատուկ օպերացիա։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով