Մամուլ

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար է ձեռք բերվել՝ ՌԴ ջանքերի շնորհիվ». Կարասին

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար է ձեռք բերվել՝ ՌԴ ջանքերի շնորհիվ». Կարասին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զինադադար է ձեռք բերվել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցից և ՌԴ ԱԳՆ-ի աշխատանքից հետո, РИА Новости-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը։

Նրա խոսքով՝ իրավիճակի առնչությամբ շատ աշխատանք կա անելու. Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին:

hapk erkrner

Նշենք, որ սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հետ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Քննարկվել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները։

Կիսվել էջում