ՄամուլՏեսանյութ

Հակառակորդը կրելով մեծաթիվ կորուստներ նահանջում է (Տեսանյութ)

Հակառակորդը կրելով մեծաթիվ կորուստներ նահանջում է (Տեսանյութ)

Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան, ադրբեջանական ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։

Տեսանյութում պատկերված է այդպիսի փորձերից մեկը, որի ընթացքում հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում ելման դիրքեր։

hakarakord

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում