Շոու-բիզնես

«Այս մարդը ստախոս է և խաբեբա»․ Մգեր Արմենիան՝ ՔՊ-ականի մասին

Երգիչ Մգեր Արմենիան հրապարակային գրառում է արել Արտաշատ քաղաքի քաղաքապետի թեկնածու Կառլեն Մկրտչյանի մասին՝ նրան մեղադրելով խոստումները չկատարելու մեջ։

ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառլեն Մկրտչյան
Արտաշատ քաղաքի քաղաքապետի թեկնածու։

Այս մարդը ստախոս է և խաբեբա, դատարկ խոստումներ տվող և սուտասան։ Նա անձամբ ինձ՝ սեղանի շուրջ, որտեղ ներկա էին Արարատի մարզպետը, նրա երկու ընկերները՝ գործարարներ, կուսակից ընկերը և իմ տնօրենը, խոստացել էր կազմակերպել իմ մենահամերգը։

Նա դա խոստացել էր ոչ թե մեկ անգամ, այլ բազմիցս։

Եվ հիմա մտածում եմ՝ եթե այս մարդը խոստումներ է տալիս, բայց չի կատարում դրանք, ապա ինչպե՞ս կարող է կատարել այն խոստումները, որոնք տալիս է իր ընտրողներին՝ խնդրելով նրանց ընտրել իրեն։ Անձամբ ես խիստ կասկածում եմ դրանում։

Իմ կողմից հարգված վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստվերի ներքո հանդես գալով՝ նման մարդիկ պարզապես խայտառակում են թե՛ նրան, թե՛ իրենց կուսակցությունը։

Ինչպես արդեն բոլորին է հայտնի, մինչև ընտրությունները միշտ խոստումներ են տալիս, իսկ ընտրվելուց հետո մոռանում են իրենց տված խոստումների մասին։

P.S.Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին խնդրում եմ բավարարվել այս տեղեկությամբ։

Որևէ բան ավելացնել կամ մեկնաբանություններ անել չեմ պատրաստվում։ Այն ամենը, ինչ ասվել է, ճիշտ տեղեկատվություն է, և խնդրում եմ սահմանափակվել միայն դրանով։»

Կիսվեք ձեր էջում