Մամուլ

Հայաստանի քաղաքացին կրակ է բացել Սանկտ Պետերբուրգում

Հայաստանի քաղաքացին կրակ է բացել Սանկտ Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի քաղաքացին կրակ է բացել «Պյատերոչկա» խանութում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 8-ին Կոլլոնտայ փողոցի սուպերմարկետում։ Ըստ աղբյուրի, տղամարդը, զինված դանակով և օդամղիչ ատրճանակով, կրակել է ապրանքների և այցելուների ուղղությամբ։

Վիրավորելով գնորդներից մեկին՝ հարձակվողը դիմել է փախուստի։

Շուտով իրավապահները բերման են ենթարկել կրակողին, պարզվել է, որ նա Հայաստանի քաղաքացի է։ Նրա նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն, այժմ որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։

Կիսվել էջում