Մամուլ

Ճաշից առաջ՝ Պուտինն ախտահանել է Փաշինյանի ձեռքերը

Ճաշից առաջ՝ Պուտինն ախտահանել է Փաշինյանի ձեռքերը

Հայրենական պատերազմի հաղթանակի 78-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղթանակին նվիրված զորահանդեսին մասնակցելուց հետո ոչ պաշտոնական ընթրիքի է մասնակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Սոցիալական ցանցերում այդ հանդիպումից լուսանկար է տարածվել։

Փաշինյանը նաև ճաշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Համացանցում օգտատերերը կատակում են, թե ճաշից հրապարակված լուսանկարներից մեկում երևում է՝ ինչպես է Պուտինը «ախտահանում» Փաշինյանի ձեռքերը։ 

Հիշեցնենք՝ Մոսկվա են ժամանել ԱՊՀ երկրների գրեթե բոլոր ղեկավարները՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը:

Նշենք, որ Փաշինյանն ու Պուտինը տոնական շքերթից հետո կարճ զրույց են ունեցել:

Կիսվել էջում