Աշխարհ

Հայաստանի հետ բանակցությունները չեն արդարացրել սպասումները. Բայրամով

Հայաստանի հետ բանակցությունները չեն արդարացրել սպասումները. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լիտվացի գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ում Հայաստանի հետ բանակցությունները «չեն արդարացրել սպասումները»:

Բայրամովը նշել է, որ չնայած հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ոչ մեծ դինամիկային, առաջընթացը, որը ձեռք է բերվել տարբեր ոլորտներում, մասնավորապես խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, որը սահմանում է երկկողմ հարաբերությունների հիմքերը, պետական սահմանների սահմանազատումը և տրանսպորտային ու հաղորդակցական կապերի վերականգնումը, «դեռ չի արդարացրել ադրբեջանական կողմի սպասելիքները»։

Նա Հայաստանին կոչ է արել «ավելի շատ ջանքեր գործադրել՝ հարաբերությունները կարգավորելու համար»:

Կիսվել էջում