Մամուլ

Հայաստանի բոլոր 4 ղեկավարներն էլ Կրեմլի գործակալներ են. Ռուբեն Հախվերդյան

Հայաստանի բոլոր 4 ղեկավարներն էլ Կրեմլի գործակալներ են. Ռուբեն Հախվերդյան

Aravot.am-ը գրում է․ «Ո՞ւր է գործող իշխանություն, հա՛մ կա, հա՛մ չկա: Չգիտես՝ սա որ հրաժարական տվեց, էլ ինչի՞ է շարունակում իր ներկայությունը կառավարության մեջ, ես չեմ հասկանում»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով առաջիկա ընտրությունների ու գործող իշխանության վերընտրվելու հավանականության մասին՝ այսպիսի տեսակետ է հայտնել երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:

Նա հայտարարել է, որ Հայաստանի բոլոր 4 ղեկավարներն էլ «Կրեմլի գործակալներ» են. «Այս վերջինը մի քիչ շատ այս կողմ թպրտաց, այն կողմ թպրտաց, գուցե դա էլ վարժեցված բաներ էին, իրեն վարժեցրել էին, որ այդպես խոսեր:

Ամեն դեպքում իրեն շատ կարևոր էր մեծ աղմուկ, մեծ իրարանցում ստեղծել մեր հասարակության մեջ: Դրա համար այնքան տխմար բաներ ասաց՝ մեկը մյուսին հակասող, որ հասարակությունը վրդովվի ու ուշադրությունը գնա դեպի ինքը:

Մինչդեռ պետք է գնար դեպի ազատություն ու անկախություն: Մեր ժողովորդը փաստացի տեսավ, չնայած կույրեր էլ շատ կան մեջները, որ մեր թշնամին առաջին հերթին ռուսներն են, որոնք թուրքերի հետ համաձայնեցված համագործակցեցին, օկուպացրեցին Ղարաբաղը, ինչպես նաև օկուպացրել են Հայաստանը:

pashinyan putin aliev

Հիմա շատ բաներ կախված է մնացած մեծ խաղացողներից՝ ԱՄՆ-ից»: Հախվերդյանն ասաց, որ այսօր մեր ամենամեծ ու ամենալավ բարեկամը Իրանն է. «Պարսիկները շատ խորը ժողովուրդ են ու շատ լավ գիտեն, թե հայերն ովքեր են: Ռուսները ոչ մի գաղափար չունեն, նրանք ասում են՝ люди кавказской национальности, նրանց համար մեկ է: Իրենք տարածքով են նայում»:

Ռուբեն Հախվերդյանը մեջբերեց Զորի Բալայանին. «Ասում է՝ մենք ֆորպոստն ենք Ռուսաստանի: Ֆորպոստի հետ ինքը կարող է վերաբերվի ոնց ուզենա: Ուկրաինացին գլխի ընկավ, վաղը Բելառուսը նույնպես պիտի դուրս գա այնտեղից, Թաթարստանը…

Կամ պիտի գավառների բաժանի՝ վերջացավ, գնաց: Ինքը չի կարողանում ինքնակողմնորոշվել ու մի հատ պետություն սարքել, որտեղ դիմելու ձև կա, խոսելու ձև կա: Իրենց մոտ սաղ ինչ-որ պանյատներով, գողական գաղափարներով ապրող ժողովուրդ են»:

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում

Կիսվել էջում