Աշխարհ

«Հայաստանը պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է». Ալիև

«Հայաստանը պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ոչ միայն մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին, այլև սեփական խանդավառության մեջ կուրանալով, գրեթե նոր ու մառազմատիկ վերջնագրեր է ներկայացնում մեր երկրին։

«Հայաստանը, որը ժամանակին ասում էր, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», այսօր պետք է կրկնի մեր խոսքը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ 

Այս մասին ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է նա։

«Որովհետև եթե «Ա» է ասել, «Բ» էլ պետք է ասի»։ Հայաստանը, որը հիմք ընդունեց Ալմա Աթիի հռչակագիրը և պատրաստակամություն հայտնեց այդ հիմքով խաղաղության պայմանագիր կնքել, արդեն պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է»,- ընդգծել է Ալիևը։

Կիսվել էջում