Մամուլ

Համոզված եմ՝ Աշոտն իր լավատեսությամբ և բժիշկների պրոֆեսիոնալիզմով պատվով կանցնի այս դժվար փուլը

Համոզված եմ՝ Աշոտն իր լավատեսությամբ և բժիշկների պրոֆեսիոնալիզմով պատվով կանցնի այս դժվար փուլը։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Աշոտը պայքարում է սուր լիմֆոբլաստային լեյկոզի դեմ։ Քիմիաթերապիայի մեկ փուլն անցել է, այժմ ռեմիսիայի շրջանում է։ Սպասվում է երկրորդը։ Ըստ բժիշկների` դեռ կես տարի էլ պետք է շարունակի բուժումը։

Ես համոզված եմ, որ Աշոտն իր լավատեսությամբ, մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի աջակցությամբ պատվով կանցնի այս դժվար փուլն ու վեց ամիս անց կասի, որ հաղթահարել է քաղցկեղը»․ գրել է Հակոբյանը։

Կիսվել նյութով