Մամուլ

«Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներից մահացածը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի աղջիկն է

«Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներից մահացածը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի աղջիկն է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացած 27-ամյա Դիանա Դարբինյանը Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի աղջիկն է։

Իսկ հրազենային վիրավորում ստացած 29-ամյա Վազգեն Մարգարյանը Դիանա Դարբինյանի ամուսինն է, ով աշխատում է հանրապետությունում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են սպանությունը կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Երևանի 24-ամյա բնակիչ է։

krakocner

Պարզվել է նաև, որ մինչ կրակոցները, այդ երիտասարդի, ում անունը Լևոն է, և Վ. Մարգարյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի Սայաթ-Նովա և Ա. Մանուկյան փողոցոների խաչմերուկի մոտ գտնվող սրճարաններից մեկում, որը վերածվել է նաև ծեծկռտուքի։

Քննիչի հանձնարարականով Land Rover-ը տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

range rover 1
Կիսվել էջում