ՄամուլՏեսանյութ

«Կունենանք նույն իրավիճակը, ինչ Գորիս-Կապան ճանապարհին». Թաթուլ Հակոբյանը՝ Ոսկեպարում տիրող իրադրության մասին

«Կունենանք նույն իրավիճակը, ինչ Գորիս-Կապան ճանապարհին». Թաթուլ Հակոբյանը՝ Ոսկեպարում տիրող իրադրության մասին

Նախկին Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի սահմանին գտնվող չբնակեցված տանն այժմ տեղակայվել է շուրջ 30 ռուս զինվորական: Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտնեց լրագրող Թաթուլ Հակոբյանը:

«Նրանց գալու հնարավոր պատճառներից մեկն էլ այն է, որ տեղի ունենա անկլավների փոխանակություն:

rus xaxaxapahner 1

Եթե Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրենք կողմ են սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին, դա նշանակում է, որ խորհրդային վիճելի սահմանների համաձայն տեղի է ունենալու անկլավների փոխանակում: Չեմ բացառում, որ կունենանք նույն իրավիճակը, ինչ Գորիս-Կապան ճանապարհին:

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը կանցնի Ադրբեջանի տարածքով»,- կարծիք հայտնեց նա:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով