Մամուլ

Կոտայքի մարզում ամուսինը սպանել է կնոջն՝ ապա ավտոմեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջի վրա ու իրեն կամրջից ցած նետել

Կոտայքի մարզում ամուսինը սպանել է կնոջն՝ ապա ավտոմեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջի վրա ու իրեն կամրջից ցած նետել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 18-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի տներից մեկում կնոջ դի կա։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետք։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի կա։

Ժամանել են Կոտայքի մարզային քննչական վարչության պետի ծառայության գծով տեղակալ Գևորգ Զաքարյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արամ Մխիթարյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է՝ կամրջի տակ հայտնաբերվածը Նոր Գեղիի բնակիչ՝ 73-ամյա Սամվել Ալեքսանյանն է, ով սպանվածի ամուսինն էր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինը կնոջը սպանել, ապա կամրջից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով։

shtap ognutyun

Երկու դեպքերի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ։

Կամրջի տակից տղամարդու դին դուրս բերելու համար ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ դժվարանցանելի այդ հատվածից դին ճոպաններով ու պատգարակով դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Քիչ առաջ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ Նոր Հաճնի կամրջի վրա հայտնաբերել են «Վոլգա» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ տեղեկությունների, սպանությունը կատարողինն է, ով սպանությունը կատարելուց հետո ավտոմեքենայով եկել է Նոր Հաճնի կամուրջ, կայանել ավտոմեքենան ու իրեն ցած նետել։

Կիսվել էջում