Uncategorized

Կներես Նիկոլ ջան, հաջորդ անգամ ավելի լավ վիզ կդնեմ, որ զոհվեմ․ պատերազմի մասնակից

Պատերազմի մասնակից Հովսեփ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․

«Կներես Նիկոլ ջան, հաջորդ անգամ ավելի լավ վիզ կդնեմ, որ զոհվեմ»։

Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վիճաբանել է արցախցի Արթուր Օսիպյանի հետ։

«Ռադդ քաշիր, համբալի մեկը։ Ղարաբաղի պսևդոէլիտաները թող ռադ ըլնեն ստեղից, գնան։ Է՞ս ովքեր են արա սրանք։ Ռադներդ քաշեք ընդհանրապես։

Գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը, թալանչի անասուններ։ Եկել են՝ Ղարաբաղի հարց։

Ղարաբաղի հարցը, որ կա՝ գնայիր զոհվեիր, խի՞ ես կենդանի։ Դու խի՞ ես կենդանի, դու խի՞ չես զոհվել, այ տականք։ Ինչի՞ ես կենդանի։ Շահրամանյանն ինչի՞ ա կենդանի, ձեր Ազգային ժողով կոչվածները ինչի՞ են կենդանի»,- ասել է Փաշինյանը։

Կիսվեք ձեր էջում