Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը
Երևանի պետական բժշկական համալսարանի ֆեյսբուքյան էջը հայտնել է, որ կյանքից անժամանակ հեռացել է ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոնի ասիստենտ, «Միքայելյան» համալսարանական կլինիկայի բժիշկ-թոքաբան Թամարա Արսենի Խաչատրյանը։
«Չնայած երիտասարդ տարիքին Թամարա Խաչատրյանը հասցրել էր վայելել ուսանողների, կոլեգաների սերը և հարգանքը։
Ամբիոնականները նրան բնորոշում են որպես կենսուրախ, նպատակասլաց, կյանքը սիրող մարդ։
Ցավակցում ենք ընտանիքի անդամներին և հարազատներին»։


