Մամուլ

Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը

Կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի` «Արարատ-73»-ի, ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերգեյ Պողոսյանը ծնվել է 1948 թվականին: ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել 1968-1969 թվականներին Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ում, 1970 թվականից Երևանի «Արարատ»-ի կազմում: 1973 թվականին ԽՍՀՄ գավաթակիր և երկրի առաջնության ոսկե մեդալակիր է: Պարգևատրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատվոգրով: «Արարատ»-ի կազմում մասնակցել է 63 խաղի, խփել՝ 5 գնդակ:

1973 թվականին «Արարատ»-ը մեկ խաղաշրջանում նվաճել է Խորհրդային Միության գավաթն ու նաև արժանացել Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսին:

Կիսվեք ձեր էջում