ՄամուլՏեսանյութ

Կլինի դատաքննություն, ամեն ինչ կպարզվի. Վլադիմիր Գասպարյան (Տեսանյութ)

Կլինի դատաքննություն, ամեն ինչ կպարզվի. Վլադիմիր Գասպարյան (Տեսանյութ)

Կլինի դատաքննություն, ամեն ինչ կպարզվի: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, հակակոռուպցիոն դատարանում լրագրողներին ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով նրան, որ ապօրինի գույքի բռնագանձման հայց է ներկայացվել իր դեմ եւ խոսքը շուրջ 30 մլն դոլարի մասին է:

Նշենք, որ այսօր հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդգես Սարգսյանի, հետաձգեց նախկին ոստիկանապետ  Վլադիմիր Գասապարյանի եւ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի վերաբերյալ գործի քննությունը։

Դատական նիստը հետաձգվեց Գասպարյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանի եւ Ալեքսանդր Կոչուբաեւի՝ գործի նյութերին ծանոթ չլինելու հիմքով։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 24-ին՝ ժամը 10:00-ին։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով