Կարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ։
Թռիչքների ընթացքում ձայնի արագությունը գերազանցելու հետևանքով Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ։
Նման ձայներ կարող են լսվել նաև նշված բնակավայրերին հարակից հատվածներում։
ՊՆ-ն բնակիչներին խնդրում է տեղեկությունն ընդունել ի գիտություն։


