Մամուլ

Կարմիր խաչից այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերեվարված զինվորներին

Կարմիր խաչից այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերեվարված զինվորներին

Ադրբեջանում պահվող հայ գերեվարված անձանց առողջական վիճակին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամներն հերթական անգամ ծանոթացել են օգոստոսի վերջից սեպտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում։

Այդ մասին News.am-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Վերջին այցը եղել է օգոստոսի վերջի և սեպտեմբերի առաջին օրերին: Այդ ընթացքում ծանոթացել ենք և՛ գերեվարվածների առողջական վիճակին, և՛ պահման պայմաններին։

հայ գերիներ

Գերեվարված անձանց հնարավորություն է տրվել նաև կապ հաստատել իրենց ընտանիքների անդամների հետ՝ հեռախոսազրույցների, նամակների, տեսաուղերձների ձևով։ Հույս ունենք, որ նույն պարբերականությամբ՝ ամիսը մեկ, կկարողանանք այդ կապն ապահովել»,- ասել է Ամատունին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին հայկական կողմին է Ադրբեջանը փոխանցել 5 ռազմագերի։

Կիսվել նյութով