Աշխարհ

Կարծում եմ՝ իմ ժամանակը եկել է, քանի ինձ չեն վռնդել․ Կադիրով

Կարծում եմ՝ իմ ժամանակը եկել է, քանի ինձ չեն վռնդել․ Կադիրով

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե մտածում է հրաժարականի մասին:

«Ես կարծում եմ, որ իմ ժամանակը եկել է։ Քանի ինձ չեն հեռացրել», – իր Տելեգրամ ալիքում հրապարակած տեսաուղերձում հայտարարում է Չեչնիան ավելի քան 15 տարի ղեկավարող Կադիրովը։

Տեսանյութին կցված է նաև հետևյալ գրառումը․ – «Կարծում եմ, որ ես արժանի եմ անժամկետ և երկար արձակուրդի։ Հուսով եմ, որ դուք ինձ կաջակցեք և կհասկանաք»: Այս խոսքերը, սակայն, Կադիրովը տեսաուղերձում չի հնչեցրել:

ramzan qadirov

Ռամզան Կադիրովը 45 տարեկան է, մոտ մեկուկես միլիոն ազգաբնակչություն ունեցող Չեչնիայի իշխանության ղեկը ժառանգել է 2007 թվականին հորից՝ Ահմադ Կադիրովից՝ վերջինիս սպանությունից հետո։

Կրտսեր Կադիրովի կառավարման մեկուկես տասնամյակն աչքի է ընկնում մարդու իրավունքների աննախադեպ խախտումներով, խոշտանգումներով, մարդկանց առևանգումներով, ինչն էլ ստիպել է արևմտյան երկրներին կոշտ պատժամիջոցներ ընդունել չեչեն առաջնորդի նկատմամբ՝ այդ թվում արգելելով նրա մուտքը արևմտյան երկրներ, սառեցնելով արևմտյան բանկերում նրա հաշիվները:

Կրեմլն առայժմ չի արձագանքել Կադիրովի հայտարարություններին, հնարավոր հրաժարականի իրական պատճառներն այս պահին հայտնի չեն:

Կիսվել էջում