Մամուլ

Ծնվել է Արթուր Վանեցյանի դուստրը

Ծնվել է Արթուր Վանեցյանի դուստրը։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը, դուստր է պարգևել նրան։

Երեխան ծնվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր՝ ժամը 10։45-ին։ Նրան անվանել են Մարիա։ 

Հիշեցնենք՝ Վանեցյանը երկու որդի ունի։ Ավագ որդին՝ Արտյոմը, 18 տարեկան է, կրտսերը՝ Դավիթը՝ 12: Վանեցյանի կինը դստերը` Մարիային, լույս աշխարհ է բերել 38 տարեկանում։

Վանեցյանի կինը՝ Նոնան, «Վիլլա Մոնտեսսորի» մանկապարտեզի տնօրենն է, 38 տարեկան է։

Կիսվել նյութով