Մամուլ

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Nissan Murano-ն ու Opel Zafira-ն, կա 1 զոհ, 2 վիրավոր

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Nissan Murano-ն ու Opel Zafira-ն, կա 1 զոհ, 2 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14.5 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Վարդան Ազատյանի վարած Opel մակնիշի և  26-ամյա Հռիփսիմե Խաչատրյանի վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Խաչատրյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորուհին՝ Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամա Մարիաննա Ավագյանն ու Opel-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Դավիթ Շահինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից մարտական հաշվարկ։

xoshor

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ս. Վարդանյանի գլխավորությամբ։

avtovtar

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ ավագ քննիչ Ս. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել  են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Nissan-ը դեպի Վաղարշապատ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին։

Share