Մամուլ

Խոշոր ավտովթար Երևանում. BMW-ն բարձր արագությամբ մխրճվել է ծաղկի սրահի մեջ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Խոշոր ավտովթար Երևանում. BMW-ն բարձր արագությամբ մխրճվել է ծաղկի սրահի մեջ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկա փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 23-ամյա Վահան Աղաբաբյանի վարած BMW մակնիշի  99 ՏT 799 համարանիշի և Արարատի մարզի Ջրաշեն գյուղի  բնակիչ, 36-ամյա Արամ Փիրումյանի վարած Mercedes մակնիշի 88 PM 808 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes–ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

BMW-ի վարորդին և վիրավորին առաջինը օգնության են հասել շենքի բնակիչները, իսկ բախման հետևանքով էլ  BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ծաղկի սրահի մեջ, ինչի հետևանքով ծաղկի սրահին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:

bmw avtovtar 2

Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

Կիսվել էջում