Մամուլ

Խոշոր ավտովթար Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են Mercedes-ն ու բեռնատարը․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Խոշոր ավտովթար Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են Mercedes-ն ու բեռնատարը․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։25-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Mercedes C350 մակնիշի ավտոմեքենան և HOVO մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգու, որոնցից մեկին մետաղի ջարդոնի վերածված Mercedes-ի միջից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Շահեն Գրիգորյանի գլխավորությամբ, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքնային, և բժիշկները տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված հերթապահություն են իրականացնում նույն վաշտի պարեկներ Գրիգոր Աբգարյանն ու Սերյոժա Մովսիսյանը։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանն ու գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանը։

Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Կիսվել էջում