Մամուլ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում, բախվել են մարդատար «Գազելը», «Մերսեդեսը»

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում, բախվել են մարդատար «Գազելը», «Մերսեդեսը»

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 36 MՏ 354 համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 08 QQ 088 համարանիշի և ГАЗель մակնիշի 38 23 Լ համարանիշի մարդատար ավտոմեքենաները:

Բախման հետևանքով ГАЗель-ը, որը սպասարկում է Երևան-Նալբանդյան թիվ 224 երթուղին, կողաշրջվել է:

Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում
Կիսվել նյութով