Մամուլ

Խոշոր ավտովթար Աշտարակի խճուղում․ բախվել են «Mercedes-Benz Sprinter»-ը և «ԶԻԼ»-ը. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Աշտարակի խճուղում․ բախվել են «Mercedes-Benz Sprinter»-ը և «ԶԻԼ»-ը. կան վիրավորներ

Հունիսի 13-ին, ժամը 06։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում՝ Նորաշեն թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ռ․ Ի)

Ըստ նախնական տվյալների կան տուժածներ և արգելափակված քաղաքացիներ։

zil sprinter
Կիսվել էջում