Մամուլ

Ավանի տներից մեկում 40-ամյա տղամարդը պտուտակահանով հարվածներ է հասցրել հորեղբորը՝ փորձելով սպանել նրան

Ավանի տներից մեկում 40-ամյա տղամարդը պտուտակահանով հարվածներ է հասցրել հորեղբորը՝ փորձելով սպանել նրան

Ոստիկանության Ավանի բաժանմունքում տվյալներ են ստացել, որ հունիսի 12-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ավան թաղամասի Աճառյան փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում հաշվառված 40-ամյա տղամարդը, պտուտակահանով հարվածներ հասցնելով 58-ամյա հորեղբոր գլխին ու մարմնի տարբեր մասերին, փորձել է սպանել նրան:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 20:30-ին 40-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի հատկանիշներով:

Կիսվել էջում