Մամուլ

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Nissan Juke-ը, «06»-ն ու քարով բարձված բեռնատարը

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Nissan Juke-ը, «06»-ն ու քարով բարձված բեռնատարը

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում բախվել են 43-ամյա Սևակ Դ-ի վարած քարով բարձված Hovo մակնիշի բեռնատարը, 31-ամյա Մարինա Հ-ի վարած Nissan Juke մակնիշի և 28-ամյա Աբրահամ Բ-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է, թափված քարն էլ մասամբ փակել է ճանապարհը։

bernatar qar

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

nissan 06

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Կիսվել նյութով