ՄամուլՏեսանյութ

Խնդրում եմ 3 նախագահներին միասնական լինել. հացադուլ հայտարարած քաղաքացի (Տեսանյութ)

Խնդրում եմ 3 նախագահներին միասնական լինել. հացադուլ հայտարարած քաղաքացի (Տեսանյութ)

Hraparak.am-ը գրում է․ Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ է սկսել քաղաքացի Վահրամ Քոչարյանը՝  խնդրելով 3 նախագահներին՝  Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու Լևոն Տեր – Պետրոսյանին միասնաբար հանդես գալ:

Քոչարյան Սարգսյան

Վահրամ Քոչարյանը նշեց, որ ինքը չի հավակնում քաղաքական պահանջ դնել, որպեսզի միասին մասնակցեն ընտրություններին, կարծում է, որ առանձին մասնակցելն էլ վատ մարտավարություն չէ, քաղաքացին ցանկանում է, որ նախկին առաջնորդները գոնե հանդիպեն, միասին լուսանկար հրապարակեն, քանի որ ինքը համոզված է, որ 3 իմաստուն մարդիկ եթե միավորեն իրենց ջանքերը, ապա Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու ավելի մեծ շանսեր կունենանք։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով