Աշխարհ

«Խաղաղության պայմանագիրը հիմնված է լինելու Բաքվի առաջարկած ու Երևանի կողմից ընդունված հինգ սկզբունքների վրա». Ալիև

«Խաղաղության պայմանագիրը հիմնված է լինելու Բաքվի առաջարկած ու Երևանի կողմից ընդունված հինգ սկզբունքների վրա». Ալիև

Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները գործնական բանակցություններ կվարեն «խաղաղության պայմանագրի» շուրջ՝ հիմնված Բաքվի առաջարկած ու Երևանի կողմից ընդունված հինգ սկզբունքների վրա, գրում է Интерфакс-ը:

«Այդ հինգ սկզբունքները ներառում են երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, սահմանների սահմանազատում և հաղորդակցությունների բացում։

pashinyan aliev handipum 2

Հայաստանի վարչապետն ընդունել է այս սկզբունքները»,- Իտալիայում լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահը:

Նշենք, որ Փաշինյանը՝ Բրյուսելում Ալիևի հետ կայացած հանդիպմանը ասել էր, որ հայ ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ տարածաշրջանում հաստատվի տևական ու համապարփակ խաղաղություն, և մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա։

Կիսվել նյութով