Մամուլ

Լևոն Քոչարյանը՝ Փաշինյան-Քոչարյան հանդիպման մասին

Լևոն Քոչարյանը՝ Փաշինյան-Քոչարյան հանդիպման մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկության, որով ըստ լուրերի հանդիպել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջերս ակտիվ տարածվում է մի սուտ, իբր Նիկոլը հանդիպել է հայրիկիս:

Ինչքան էլ դժվար է պատկերացնել, որ սրան հավատացողներ կլինեն, այնուամենայնիվ հարկ եմ համարում ասել, որ նման հանդիպում երբևէ չի եղել, միջնորդների կամ որևէ այլ ձևով շփում չի եղել, նման միտք անգամ երբևէ չի եղել, թե՛ պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո:

pashinyan qocharyan

Իսկ ի՞նչ նպատակ են հետապնդում այս սուտը հորինողները»։

Կիսվել էջում