Մամուլ

Լուկաշենկոն կոչ է արել Բաքվին և Երևանին ԱՊՀ-ն չսարքել առանձին հարցեր պարզելու հարթակ

Լուկաշենկոն կոչ է արել Բաքվին և Երևանին ԱՊՀ-ն չսարքել առանձին հարցեր պարզելու հարթակ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդրել է Ղարաբաղյան հակամարտության կողմերին չզբաղվել առանձին հարցեր պարզելով Անկախ Պետությունների Համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի նիստում, որն ընթանում է Մինսկում օնլայն կոնֆերանսի ռեժիմով։

Լուկաշենկոն խոսք վերցրեց անմիջապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետո։

pashinyan aliev

«Նիկոլ Վովաևիչ, դուք միանգամայն իրավացի եք, ԱՊՀ-ն առանձին հարցեր պարզելու հարթակ չէ։ Մենք նման լիազորություններ եւ գործառույթներ չունենք։

Բայց երախտապարտ ենք, որ դուք Իլհամ Հեյդարովիչի հետ տեղեկացրիք պետությունների ղեկավարներին իրավիճակի մասին ձեր տարածաշրջանում, իսկ այնտեղ ապրում են մեր բարեկամները, թե՛ ադրբեջանցիները, թե՛ հայերը»,- ասաց Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն նշեց, որ իրենց երկրներում քաղաքականությունը կառուցելիս իշխանությունները նկատի կունենան այդ տեղեկատվությունը։

Կիսվել նյութով