ԱշխարհՏեսանյութ

Լիբիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 5100 մարդ

Լիբիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 5100 մարդ

Լիբիայի իշխանությունները հայտնել են, որ երկրում աղետալի ջրհեղեղի հետևանքով զոհվել է 5000-ից ավելի մարդ: Հիմնական զոհերը Դեռնա նավահանգստային քաղաքում են:

Փոթորկից սկսված հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով քանդվել է երկու ամբարտակ, ավերվել են կամուրջներ, ավելի քան 120 հազար բնակչություն ունեցող քաղաքի մի շարք թաղամասեր ամբողջովին հայտնվել են ջրի մեջ:

Տասը հազար մարդ անհետ կորած է համարվում։ Փրկարարները ոչ միշտ են կարողանում հեղեղված ճանապարհներով հասնել տուժած տարածքներ։

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ առնվազն 30 հազար մարդ մնացել է անօթևան։

Կիսվել էջում