Աշխարհ

Լիբանանի ՆԳՆ-ն բացահայտել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառը

Լիբանանի ՆԳՆ-ն բացահայտել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառը

Լիբանանի ներքին գործերի նախարար Մուհամեդ Ֆահմին ներկայացրել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պաշտոնական պատճառը: Այս մասին նա հայտարարել է Al Hadath հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:Նրա խոսքով, մայրաքաղաքի նավահանգստում վտանգավոր ամոնիումի նիտրատ է պայթել:

Միևնույն ժամանակ, ուժային կառույցները Al Mayadeen հեռուստաալիքին հաղորդել են, որ պայթել է ինը տարի առաջ նավերից մեկից առգրավված պայթուցիկ նյութերի մաքսանենգ բեռը, որը պահվում էր նավահանգստում գտնվող պահեստում՝ հետագա մշակման կամ ոչնչացման համար:

Չորս ամիս առաջ զեկույց էր պատրաստվել պայթուցիկ նյութերի նման բեռը ծովային նավահանգստում պահելու մեծ վտանգի մասին: Ըստ որոշ տեղեկությունների, պահեստում տեղի է ունեցել կարճ միացում, որը հրդեհ է առաջացրել, ինչի արդյունքում սելիտրան պայթել է:

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Քաղաքի շատ թաղամասեր են տուժել, այդ թվում պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը: Զոհվել է առնվազն 30 մարդ, ավելի քան երեք հազարը վիրավորվել են:

Տեղեկացնենք, որ երեկ հզոր պայթյուն էր տեղի ունեցել Լիբանանի ռազմածովային բազայի մերձակայքում գտնվող Բեյրութի նավահանգստի տարածքում: Պայթյունի ալիքը ցնցել է Լիբանանի մայրաքաղաքի բնակելի տարածքները: Վերջին տվյալներով` պայթյունի զոհ է դարձել առնվազն 78 մարդ, վիրավորվել է 4 հազար մարդ: Լիբանանի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրություն է հայտարարվել:

Կիսվել նյութով