Մամուլ

Լարված իրավիճակ Արմավիրի մարզում․ Էջմիածնից Երևան ճանապարհը բեռնատարների վարորդները փակել են

Լարված իրավիճակ Արմավիրի մարզում․ Էջմիածնից Երևան ճանապարհը բեռնատարների վարորդները փակել են

Shamshyan.com-ը գրում է․ Արդեն ժամից ավելի է Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Էջմիածնի գլխավոր մուտքի հատվածում, ի նշան բողոքի մոտ 250-ից ավելի վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում և բեռնատարներով փակել են ճանապարհը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը կշեռքներն են, որով բարձված ավտմեքենաները կշռվում են։ Ու եթե սահմանված չափից շատ է բարձված բեռնատարը, ապա վարորդները ենթարկվում են վարչական պատասխանատվության։

Էջմիածնի ճանապարհները կբացվեն

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը։

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Բողոքի ակցիայի մասնակիցները հրաժարվում են ճանապարհը բացել և պահանջում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպում։

Share