ՄամուլՏեսանյութ

Լարված իրավիճակ ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն իր ելույթում հիշատակեց այն փաստը, որ իշխող կուսակցության քաղաքականության հետևանքով ունեցել ենք բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ իր ազգական է զոհվել։

Նիստը նախագահող Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ Ղազարյանն այլևս նման ձևով չպետք է ելույթ ունենա, հակառակ դեպքում նրան «կէվակուցնեն» ԱԺ-ից։

Դրանից հետո Ղազարյանը դուրս եկավ դահլիճից, որին հետևեցին ՔՊ-ական պատգամավորները։ Վեճը շարունակվեց միջանցքում, որտեղ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը փորձեց հանդարտեցնել կողմերին։

Նարեկ Կարապետյանը հայտնեց, որ Էդգար Ղազարյանը սուր ելույթ ունեցավ, որից հետո ՔՊ-ական պատգամավորները հանդես եկան տարբեր որակումներով։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում