ՄամուլՏեսանյութ

«Ի սրտե»՝ երգ նվիրված Ռիտա Սարգսյանին (Տեսանյութ)

«Ի սրտե»՝ երգ նվիրված Ռիտա Սարգսյանին (Տեսանյութ)

Ռազմիկ Ամյանը, Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Սարո Թովմասյանը ներկայացրել են նոր՝ «Ի սրտե» երգը՝ նվիրված Ռիտա Սարգսյանին։

Նշենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը, ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտ քաղաքում, զինծառայողի ընտանիքում:

Ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը, այնուհետեւ` Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը: Որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում որպես երաժշտության ուսուցչուհի։

ռիտա սարգսյան

2020 թվականի նոյեմբերի 16-ին Ռիտա Սարգսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն:

Նրա մոտ ախտորոշվել էր Covid-19։ Նոյեմբերի 20-ին երրորդ նախագահի գրասենյակը տեղեկացրեց, որ Ռիտա Սարգսյանը մահացել է:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով