Շոու-բիզնես

Իրինա Հարությունյանի տարբերվող Ամանորն ու ամուսնու և որդու խոստումը

Իրինա Հարությունյանը տարեմուտն ընտանիքի հետ դիմավորել է Ծաղկաձորում, իսկ մինչ այդ կրտսեր որդու հետ Ամանորի թեմատիկայով լուսանկարահանման է մասնակցել:

«Մեր ընկերական մեծ շրջապատով շատ լավ ձմեռային օրեր անցկացրինք Ծաղկաձորում, թեև ձյուն այնքան էլ չկար: Աղմկոտ ու շատ ակտիվ ենք սկսել տարին, հուսամ` այդպես էլ կանցնի ողջ 2018-ը»,-ասել է նա և հավելել, որ այս անգամ հնարավորություն են ունեցել հեռու մնալ խոզի բդից  բլինչիկներից. «Այլ ձեւով պլանավորեցինք մեր հանգիստը, ինչի շնորհիվ խուսափեցինք տարեցտարի կրկնվող երեւույթներից, նույն քաղցրավենիքով միմյանց տուն գնալուց և այլն: Այլևս չենք բողոքի հետտոնական դեպրեսիայից, չենք ասի, որ հունվարը դժվար է անցնում». – պատմել է դերասանուհին  BRAVO.am-ին:

Irina Harutyunyan

 

Նյութի աղբյուրը՝ bravo.am

 

Կիսվել նյութով