Իրանցի վարորդը հեղուկ գազ տեղափոխող «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Երեկ՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Կապան-Երևան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 42-ամյա Սաեդ Ջալիզադեն իր վարած, հեղուկ գազ տեղափոխող «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները՝ ստորև․





