ԱշխարհՄամուլ

Իտալիայում առգրավել են ռուս միլիարդատերերի զբոսանավեր

Իտալիայում առգրավել են ռուս միլիարդատերերի զբոսանավեր

Ռուս միլիարդատերեր Ալեքսեյ Մորդաշովը և Գենադի Տիմչենկոն ԵՄ պատժամիջոցների պատճառով կորցրել են իրենց շքեղ զբոսանավերը։ Նրանց նավերը խարսխված էին Իտալիայում։ Այս մասին հայտնում է Secretmag.ru կայքը:

Լրագրողները երկու առգրավված նավակների արժեքը գնահատում են 105 միլիոն դոլար (11,1 միլիարդ ռուբլի ներկայիս փոխարժեքով): Ավելի վաղ ԵՄ իշխանությունները առգրավել էին Ռուսաստանից մեկ այլ պատժամիջոցների ենթարկված գործարարի՝ Ալիշեր Ուսմանովի զբոսանավը։

զբոսանավ

Ըստ La Repubblica-ի՝ «Novotek»-ի և «Sibur»-ի համասեփականատեր Գենադի Տիմչենկոյի Lena զբոսանավը առգրավվել է Սան Ռեմոյում, «Severstal»-ի համասեփականատեր Ալեքսեյ Մորդաշովի Lady M զբոսանավը՝ Իմպերիա քաղաքի նավահանգստում։

Կիսվել նյութով