Աշխարհ

Իսրայելի բանակը մտավ Գազա

Իսրայելի բանակը մտավ Գազա

Իսրայելական հետևակակը և հրասայլերը մտել են Գազայի հատված՝ տեղական նշանակության գործողություններ իրականացնելու համար։

Այս մասին Fox News-ին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի վարչությունը։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ ռազմական ինքնաթիռներով սկսել է «Երկաթե սրեր» գործողությունը Գազայի հատվածի դեմ։

«Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) բոլոր քաղաքացիական անձանց կոչ է անում տարհանվել Գազա քաղաքում իրենց տներից դեպի հարավ՝ հանուն իրենց անվտանգության և պաշտպանության», – ԻՊԲ-ի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսն ընթերցել է հատված Գազայի բնակիչներին ուղարկված հաղորդագրությունից։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ հիմնական ռազմական գործողությունները տեղի են ունենում Գազա քաղաքում։

«Դուք հնարավորություն կունենաք վերադառնալ Գազա քաղաք միայն այն բանից հետո, երբ դա թույլ տվող ևս մեկ հայտարարություն արվի», – նշված է հաղորդագրությունում։

Կիսվել էջում